ՔՊ-ն ԿԸՀ ներկայացրեց կուսակցության նախընտրական ցուցակը․ ցուցակում՝ 161 թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց կուսակցության նախընտրական ցուցակը: Կուսակցության նախընտրական ցուցակը ԿԸՀ ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Լրագրողների հետ զրույցում Վահագն Ալեքսանյանն ընդգծեց, որ առաջիկա ընտրություններից իրենց միակ ակնկալիքն այն է, որ ժողովրդի իշխանությունը Հայաստանում վերահաստատվի:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 161 թեկնածու, որոնցից 4-ը ազգային փորքմասնության ներկայացուցիչ թեկնածուներն են, մնացած 157-ը համապետական ցուցակում ընդգրկվածները: Թե ժողովուրդը ում միջոցով կիրացնի իր իշխանությունը, դա թողնենք ժողովրդի ընտրությանը»,- ասաց Ալեքսանյանը:
Նա հավելեց, որ կուսակցության ցուցակը ներառական է. ներառված են անձինք թե ԱԺ-ից, թե կառավարությունից:
Վահագն Ալեքսանյանը հայտնեց, որ շուտով կուսակցությունը կհրապարակի ամբողջական ցուցակը: