կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՔՊ-ն չի կարող նման բան անել. Փաշինյանը՝ քարոզարշավին գումար բաժանելու մասին

ՔՊ-ն չի կարող նման բան անել. Փաշինյանը՝ քարոզարշավին գումար բաժանելու մասին

ՔՊ-ն չի կարող այդպիսի գործելակերպ ունենալ, որովհետեւ այդպիսի գործելակերպը հակասում է ՔՊ-ի էությանն ու արժեքներին: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լուրերին եւ պնդումներին, որ ՔՊ-ն փողով մարդկանց է բերում քարոզարշավին, վարչական ռեսուրս է օգտագործում, եւ անգամ տեսանյութեր կան:

«Դրա համար Հայաստանում կան քրեական օրենսգիրք, այլ օրենսգրքեր, եւ յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա օբյեկտիվ քննության: Ես, որպես կուսակցության վարչության նախագահ, կարող եմ ասել, որ մենք ոչ միայն չենք կարող այդպիսի գործելակերպ ունենալ, այլեւ ցանկացած նման դեպք, որը կհիմնավորվի որպես այդպիսին, կունենա օրենքով սահմանված գնահատական եւ արձագանք:

Իհարկե, եթե հանկարծ չպարզվի, որ խոսքն օրինական գործունեության մասին է, որովհետև, եթե լինեն դեպքեր, որ խոսքը գովազդային հոլովակների մասով որոշակի աջակցություն ստանալն է, դա բոլորովին ուրիշ իրավիճակ է: Բայց այն, ինչ ՀՀ-ում նկատի է առնվել և առնվում՝ փող բաժանել և այլն, դա չի կարող մեր կուսակցության գործելակերպը լինել, քանի որ դրանով մեր էությանը կվնասենք», -նշեց վարչապետը:

  • Կիսվել: