երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՔՊ խմբակցությունում պատգամավորներին՝ ԱԺ նիստերի դահլիճ հեռախոս տանելն արգելելու մասին քննարկում երբեւէ տեղի չի ունեցել․ պատգամավոր

ՔՊ խմբակցությունում պատգամավորներին՝ ԱԺ նիստերի դահլիճ հեռախոս տանելն արգելելու մասին քննարկում երբեւէ տեղի չի ունեցել․ պատգամավոր

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում պատգամավորներին՝ ԱԺ նիստերի դահլիճ հեռախոս տանելն արգելելու մասին քննարկում երբեւէ տեղի չի ունեցել: Այս մասին հայտնում է ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշում է․

««Հրապարակ» օրաթերթը կրկին հանդես է եկել իրականության հետ որեւէ աղերս չունեցող հրապարակմամբ։ «Պատգամավորներին կարգելե՞ն նիստերի դահլիճ հեռախոս տանել» վերնագրի ներքո ներկայացվում է, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քննարկում է տեղի ունեցել, որտեղ որոշվել է դիմել ԱԺ ղեկավարությանը, որպեսզի արգելվի պատգամավորներին նիստերի դահլիճ տանել իրենց հեռախոսները։

Տեղեկացնում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում նման քննարկում երբեւէ տեղի չի ունեցել, ուստի օրակարգում նման հարց չի կարող լինել։

«Հրապարակ» օրաթերթին հորդորում ենք հերքել տվյալ լուրը եւ չտարածել ակնհայտ կեղծ տեղեկատվություն»։

  • Կիսվել: