ՔՊ-ի քարոզչությանը կազմակերպված մասնակցել են Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սաները. Ականատես
Սեպտեմբերի 12-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած քարոզչական միջոցառմանը կազմակերպված կերպով մասնակցել են Երևանի «Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի սաները։ Այս մասին հայտնում է «Ականատես» դիտորդական առաքելությունը:
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Մարզադպրոցի մարզիչը 34 մասնակից ունեցող ծնողական սոցցանցային խմբում տարածել է միջոցառման մասնակցության հայտարարությունը, նշելով, որ «ցանկալի ու պարտադիր է բոլորի ներկայությունը», իսկ միջոցառումից ժամեր առաջ ծնողներին ևս մեկ անգամ հիշեցում է ուղարկվել երեխաների միջոցառման մասնակցության մասով։ Կից ներկայացվում է նամակագրությունը։
Ուշագրավ է, որ մարզադպրոցի ֆեյսբուքյան էջում բազմաթիվ են Քաղաքացիական պայմանագրի և Տիգրան Ավինյանի քարոզչական նյութերը՝ https://www.facebook.com/profile.php?id=100014323969227
Դեպքը ոչ միայն վարչական լծակների չարաշահում է, այլ նաև երեխաների քաղաքական մասնակցության ամենակարևոր՝ կամավորության սկզբունքի կոպտագույն խախտում։