հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
ՔՊ-ի մի քանի պատգամավորներից բացի, մյուսները ազատ տեղ ունեն նահանջելու. Իշխան Սաղաթելյան

ՔՊ-ի մի քանի պատգամավորներից բացի, մյուսները ազատ տեղ ունեն նահանջելու. Իշխան Սաղաթելյան

Այն, ինչ խոսում են, դրա համար պատասխան են տալու. թող մի հատ նայեն իրենց անցյալին, նայեն ներկային ու մտածեն ապագայի մասին. սա իհարկե վերաբերում է ՔՊ-ական մի քանի պատգամավորների, իսկ մնացածը ազատ տեղ ունեն նահանջելու, պատասխանատվություն չկրելու, այդ հնարավորությունը իրենց լիարժեք տրված է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավորներին։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ դատախազությունը մեկ անելիք ունի՝ պետական դավաճանության հոդվածով ձերբակալել ու կալանավորել Նիկոլ Փաշինյանին. «Դատախազությունը շարունակում է ծառայել օրվա իշխանությանը, բայց կարծում եմ՝ դա երկար չի տեւի: Ամենախայտառակությունն այն է, որ շարունակում են այս հալածանքների մի մասն իրականացնել դատախազության ձեռքով:

Մենք պիտի ավելի վճռական լինենք մեր պայքարում, որպեսզի ցույց տանք՝ որևէ բան չի կարող մեզ կասեցնել»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով ՀՅԴ–ական 11 կալանավորներին, ասաց, որ նրանք հայրենիքի համար են պատրաստ եղել կյանքը զոհել, ուր մնաց թե կլալանքից վախենան․«Չի ստացվելու վախեցնել կամ մեկուսացնել, մենք այնքան շատ ենք, որ որ մեկին վախեցնեն»։

Նա ասաց, որ պայքրաի մեջ մտնելուց առաջ ամեն ինչ հասկացել են և իմացել, թե ում հետ գործ ունեն․«Այս մարկդանց կամքը, վճռականությունը, ցասումը կասեցնել հնարավոր չէ»։

  • Կիսվել: