ՔՊ-ականները Փաշինյանի գլխավորությամբ քննարկում են սահմանային լարվածությունը
Այս պահին ՔՊ գրասենյակում Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ հանդիպում է հրավիրել։
Ինչպես InfoPort.am-ին ասաց հանդիպման մասնակից պատգամավորներից մեկը՝ քպ-ականները գրասենյակում են գտնվում արդեն մեկ ժամից ավելի։
Հանդիպման թեման հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախի շուրջ լարված իրավիճակն է, որը վերջին օրերին էլ ավելի է լարվել և կարող է վերածվել նոր էսկալացիայի։