չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ՔՊ-ական պատգամավորները կտրված են իրականությունից. չեն պատկերացնում երկրում ստեղծված իրավիճակը. Արամ Վարդևանյան

ՔՊ-ական պատգամավորները կտրված են իրականությունից. չեն պատկերացնում երկրում ստեղծված իրավիճակը. Արամ Վարդևանյան

Ազգային ժողովը դուրս է Հայաստանի առջև ծառացած խնդիրների օրակարգից, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու չեն վերադառնում Ազգային ժողով։

«Հարցը փողոցում է, սա է իրավիճակը, հետևաբար, առաջարկում եմ Ազգային ժողովում ելույթները չլսել», - ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ՔՊ-ական պատգամավորները կտրված են իրականությունից։

«Չեն պատկերացնում երկրում ստեղծված իրավիճակը», - նշեց Վարդևանյանը։

Ըստ նրա՝ իշխանական պատգամավորները ազնիվ չեն իրենց հայտարարություններում, երբ ասում են, թե մարդիկ չեն միանում ընդդիմադիրների ակցիաներին։

  • Կիսվել: