հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քովիդ-19-ի տարածման սկզբնական շրջանում ԱԳՆ-ն Հայաստան է վերադարձրել 14 564 քաղաքացու

Քովիդ-19-ի տարածման սկզբնական շրջանում ԱԳՆ-ն Հայաստան է վերադարձրել 14 564 քաղաքացու

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ներկայացրեց 2020 թվականի Կառավարության ծրագրի արտաքին գործերի գերատեսչության կատարողականի զեկույցը:

Տարին Հայաստանի անկախությունից ի վեր ամենածանրն էր՝ նշեց նախարարը՝ հավելելով, որ մի կողմից Քովիդ-19-ը, մյուս կողմից՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիան նոր ծանր մարտահրավերներ ստեղծեցին մեր ամբողջ պետական մարմինների համար, և դրանց հետևանքների հաղթահարումը ձևավորեց գերատեսչության աշխատանքների օրակարգը:

Կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում արտերկրում գտնվող մեր հայրենակիցների հայրենադարձումը կազմակերպելու արդյունքում մեր երկրի արտաքին գերատեսչությունը Հայաստան է վերադարձրել 14 564 քաղաքացու, որոնցից 2254-ի տեղափոխումը՝ անվճար հիմունքներով:

  • Կիսվել: