Քոքսը բրիտանական կառավարությանը քննադատելիս հիշե է Հիտլերի խոսքերը հայերի մասին
Հայոց ցեղասպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործընթացի ձախողումը կանաչ լույս է վառել նման հանցագործությունները շարունակական դարձնելու համար: Այս մասին Միացյալ Թագավորության Լորդերի պալատում ՛՛Ցեղասպանություն. մեղավորներին պատասխանատվության ենթարկում՛՛ թեմայով քննարկմանն ասել է բարոնուհի Քերոլայն Քոքսը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հայոց ցեղասպանությանը միջազգային հանրության արձագանքի անհաջողությունը Հիտլերին քաջալերել է Հոլոքոստ իրականացնել իր տխրահռչակ արտահայտությամբ՝ ՛՛Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին՛՛:
Ինչպես նշել է Քոքսը՝ բրիտանական կառավարությունը դեռևս հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ոչինչ չի անում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության անպատժելիության դադարեցման ուղղությամբ:
Նա նաև հույս է հայտնել, որ համարժեք պատասխան կլինի Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք վերջին ներխուժմանը, որի հետևանքով զոհվել ու գերեվարվել են հայ զինվորականներ: