ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քոչարյանը տուռնիկից 10-12 հատ ժիմ էր անում․ իրապե՞ս առողջական խնդիրներ ունի, որ բացակայում է դատական նիստերից․ Ալեքսանյանը՝ Արծվիկ Մինասյանին

Քոչարյանը տուռնիկից 10-12 հատ ժիմ էր անում․ իրապե՞ս առողջական խնդիրներ ունի, որ բացակայում է դատական նիստերից․ Ալեքսանյանը՝ Արծվիկ Մինասյանին

«Ձեզ հաջողվե՞ց ճշտել, թե Ձեր խմբակցությունից քանի պատգամավոր է անցնում «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքով  և առահասարակ Ձեր քաղաքական թիմից՝ լայն իմաստով, քա՞նի հոգւ է անցնում  այդ գործով ու որքա՞ն է կազմում  այն միջոցների չափը, որոնք դատախազությունը պահանջում է վերադարձնել պետությանը»,-ԱԺ նիստի ընթացքում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նման հարց ուղղեց «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանին։ Նա էլ պատասխանեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում։ 

Ալեքսանյանը նշեց, որ ուզում է մի դիտարկում էլ անել, որը թեև քննարկվող թեմաների հետ կապ չունի, բայց կարևոր է․ «Հանրության մի մասի հետ միասին շատ հետաքրքրությամբ հետևում եմ Ռոբերտ Քոչարյանին առնչվող դատական նիստերին, ինչքան ես եմ հասկանում, կլինի մոտ 300 օր, ինչ պարոն Քոչարյանը պարբերաբար առողջական պատճառներով բացակայում է նիստերից։ Ինչքան հիշում եմ ձեր նախընտրական քարոզարշավի ընթացքում պարոն Քոչարյանի առողջությունը բավականին լավ էր, այնքան լավ էր, որ թույլ էր տալիս նրան տուռնիկից 10-12 հատ ժիմ անել, ըստ ձեզ՝ իրապես Ռոբերտ Քոչարյանը առողջական խնդիրներ ունի, թե խիստ վախեցած է դատական նիստերից ու արդյո՞ք, երբ ձեր քարոզարշավի ընթացքում խոսում էինք ուժեղ ղեկավար ունենալու մասին, նկատի ունեիք Ռոբերտ Քոչարյանին, որ 300 օր է՝ առողջական պատճառներով չի կարողանում  մի նիստի ներկա գտնվել»։

Մինասյանն էլ պատասխանեց․ «Փառք Աստծո, Քոչարյանը քաջառողջ է»։ 

  • Կիսվել: