հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Քոչարյանի որդին կուսակցություն չի ստեղծում. Սողոմոնյան  

Քոչարյանի որդին կուսակցություն չի ստեղծում. Սողոմոնյան  

Ռոբերտ Քոչարյանի որդին չի պատրաստվում կուսակցություն ստեղծել,PrimeNews.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ հերքելով առանձին լրատվամիջոցների տարածած տեղեկությունը:

«Նման մտադրություն չկա և ոչ մի գործողություն այդ ուղղությամբ չի ձեռնարկվել», -ասաց Սողոմոնյանը:

Նշենք, որ օրեր առաջ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածել, թե Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել: Ավելին, նշվել էր նաև այդ կուսակցության անվանումը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: