չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Քոչարյանի գրասենյակի ևս հերքում են․ Ծառուկյանի հետ հանդիպում չի եղել

Քոչարյանի գրասենյակի ևս հերքում են․ Ծառուկյանի հետ հանդիպում չի եղել

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքական դաշտում համատեղ գործելու հնարավորությունները:

Yerevan.today-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը դա որակել է որպես ապատեղեկատվություն. «Նման հանդիպում տեղի չի ունեցել, դա ապատեղեկատվություն է»։

Նշենք նաեւ, որ լուրը հերքել էր նաեւ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Հիշեցնենք, որ այսօր մամուլում լուրեր էին տարածվել, թե Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են։ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հերքել էր լուրը։

«Ստահոդ լուրերի հորինումն ու տարածումը,  ցավոք ոմանց համար  շարունակում է գործելակերպ լինել»,- գրել է Տոնոյանը իր ֆեյսբուքում:

  • Կիսվել: