երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հուլիսյան բախումների մասշտաբներն ինքնին մեծ չէին, սակայն ավելի մեծ գործողությունների վերաճման սպառնալիք միշտ կա․ Քոչարյան

Հուլիսյան բախումների մասշտաբներն ինքնին մեծ չէին, սակայն ավելի մեծ գործողությունների վերաճման սպառնալիք միշտ կա․ Քոչարյան

Հուլիսյան բախումների մասշտաբներն ինքնին մեծ չէին, նույնիսկ անհամեմատելի էին 2016-ի իրադարձությունների հետ: Այս մասին ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով հուլիսյան մարտերի մասին։

Ըստ նրա` օբյեկտիվորեն այդպիսի սպառնալիք կա անընդհատ` շփման գծի ողջ երկայնքով:

«Դրանով էլ բացատրում է Ռուսաստանի եւ միջնորդների արագ արձագանքը` մարել հիմա, որպեսզի ավելի մեծ հրդեհի հետ կապված խնդիրներ չառաջանան: Հուլիսյան բախումների մասշտաբներն ինքնին մեծ չէին, նույնիսկ անհամեմատելի էին 2016-ի իրադարձությունների հետ, սակայն ավելի մեծ գործողությունների վերաճման սպառնալիք միշտ կա: Գուցե չարժեր չափազանցնել հուլիսյան բախման մասշտաբները, եթե չլիներ անընդհատ սպառնալիք, որ ցանկացած նման բախում կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի: Դրանով էլ բացատրում է լրատվամիջոցների եւ միջնորդների, միջազգային հանրության նման զգայուն վերաբերմունքը շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Սա անկայուն հավասարակշռություն է: Իսկ «Ակն ընդ ական» սկզբունքը միշտ է գործում առաջնագծում»,- նշել է նախկին նախագահը:

  • Կիսվել: