երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Քննչական կոմիտեում կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում տեղի ունեցած չարաշահումների առնչությամբ քրգործ է հարուցվել. խոսնակ

Քննչական կոմիտեում կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում տեղի ունեցած չարաշահումների առնչությամբ քրգործ է հարուցվել. խոսնակ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվում է քրեական գործ՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ: Այս մասին InfoPort.am-I հարցմանն ի պատասխան հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը: 

«Նշեմ, որ մամուլում շրջանառվող ֆինանսական միջոցների չարաշահումների չափը իրականության հետ որևէ աղերս չունի: Կատարվում է նախաքննություն: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտրամադրվի տեղեկատվություն»,- հավելեց խոսնակը:

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, մեծամասշտաբ ֆինանսական չարաշահումներ են տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից զբաղեցրած կառավարական առանձնատան վերանորոգման ընթացքում, որը բացահայտվել է Պետական վերահսկողական ծառայության ստուգումների ժամանակ:

  • Կիսվել: