ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Քննարկվել են ԵՄ-ՀՀ միջև անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր. Պապիկյան

Քննարկվել են ԵՄ-ՀՀ միջև անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլենսիի հետ։ Այս մասին նա հայտնել է իր տելեգրամյան էջում:
 
՛՛Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ միջև անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում ռազմական կրթությանը, վարժանքներին, առաքելություններին ներգրավմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
 
Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի՛՛,-գրել է նախարարը:
 

  • Կիսվել: