հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քննարկել ենք տարածաշրջանում անորոշության պայմաններում ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին ծանրակշիռ օգնության տրամադրումը. Փալոնը հանդիպել է Սիմոնյանի ու Մակունցի հետ

Քննարկել ենք տարածաշրջանում անորոշության պայմաններում ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին ծանրակշիռ օգնության տրամադրումը. Փալոնը հանդիպել է Սիմոնյանի ու Մակունցի հետ

Այսօր բովանդակալից հանդիպում եմ ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի և ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարության հետ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:

«Մենք քննարկել ենք տարածաշրջանում նման անորոշության պայմաններում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ծանրակշիռ օգնության տրամադրումը և մեր երկրների միջև գործընկերության ամրապնդման անհրաժեշտությունը»,- նշել է Փալոնը։

Կոնգրեսականը հավելել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից երախտագիտությամբ ընդունել է Բարեկամության շքանշանը։

«Այս շքանշանը կարևոր ուղենիշ է ԱՄՆ-ի և Հայաստանի գործընկերության ամրապնդման ավելի քան 30 տարվա աշխատանքից հետո, որը հանգեցրել է մեր երկրների մերձեցմանը»,- ընդգծել է Փալոնը:

  • Կիսվել: