երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Քայլելու ենք գրեթե 150 կմ, շատ խորհրդանշական վայրից սկսում ենք դեպի հավերժական Հայաստան տանող մեր երթը․ Կրպեյան

Քայլելու ենք գրեթե 150 կմ, շատ խորհրդանշական վայրից սկսում ենք դեպի հավերժական Հայաստան տանող մեր երթը․ Կրպեյան

Քայլելու ենք գրեթե 150 կմ, շատ խորհրդանշական վայրից սկսում ենք դեպի հավերժական Հայաստան տանող մեր երթը։ Այս մասին լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

«Հաղթանակի բանաձևը մեկն է՝ չկա Հայաստան առանց Արցախ, չկա Արցախ առանց Հայաստան, ինչպես որ չկա Տավուշ առանց Հայաստան։ Մեզ համար հայրենիքի բոլոր մասերը սրբազան են։ Դրանք պաշտպանելու համար յուրաքանչյուր հայ պետք է պատրաստ լինի զոհողության։ Այսօր մենք մեր բաժին պատասխանատվություն ենք ստանձնում դեպի հավերժական Հայաստան տանող ճանապարհին։ Քայլելու ենք գրեթե յոթ օր և ուզում եմ, որ մեր հայրենակիցները գիտակցեն պահի վճռականությունը։ Մեզ միացել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնց միանալը նաև անակնկալ էր, դրական էներգիա ստացանք, վստահ եմ ճանապարհին շատերն են միանալու մեզ»,- ասաց Ասպրամ Կրպեյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Ասպրամ Կրպեյանը  մի խումբ իջևանցիների հետ երթով Իջևանից շարժվել են դեպի Երևան։ Ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր ապրիլի 25-ից մեկնարկող ակտիվ պայքարի նոր փուլի մասին, որի շրջանակներում Հայաստանի 4 խորհրդանշական վայրերից երթով շարժվելու են դեպի Երևան։

  • Կիսվել: