ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Քաոս չի՛ լինելու, լեգիտիմ անցում կլինի, եթե ՔՊ-ն փորձի ինչ-որ բան անել, Երևանի փողոցն իր խոսքը կասի. Նարեկ Կարապետյան

Քաոս չի՛ լինելու, լեգիտիմ անցում կլինի, եթե ՔՊ-ն փորձի ինչ-որ բան անել, Երևանի փողոցն իր խոսքը կասի. Նարեկ Կարապետյան

Քաոս չի լինելու, լինելու է լեգիտիմ անցում, եթե լեգիտիմությունը կորցրած իշխանությունը փորձի ինչ-որ բան անել, ստանալու է հայ ժողովրդի պատասխանը, երևանյան փողոցը միշտ իր խոսքը սիրուն ասել է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Մենք ամեն ինչ պետք է անենք, ու մեր հասարակությունը ամեն ինչ պետք է անի, որ այս փոփոխությունը լինի ու Հայաստանում իշխանությունը փոփոխվի, դրա արդյունքում մենք կկարողանանք կանգնեցնել այս պրոցեսը ամենաէֆեկտիվ ձևով:

Մենք մեր հասարակության լեգիտիմ իրավունքների պաշտպանությունը ամբողջությամբ ստանձնելու ենք, հաղթանակից հետո ոչ լեգիտիմ յուրաքանչյուր քայլ Հայաստանում ստանալու է հասարակության շեշտակի պատասխանը»,- նշել է Կարապետյանը:

  • Կիսվել: