երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Քաղաքի մուտքերի մոտ պետք է առանձնացնել այն կետերը, որտեղ ունենալու ենք մեծ ավտոկայանատեղիներ. մարդիկ թողնելու են իրենց անձնական մեքենաներն ու շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով. Ավինյան

Քաղաքի մուտքերի մոտ պետք է առանձնացնել այն կետերը, որտեղ ունենալու ենք մեծ ավտոկայանատեղիներ. մարդիկ թողնելու են իրենց անձնական մեքենաներն ու շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով. Ավինյան

Քաղաքի մուտքերի մոտ պետք է առանձնացնել այն կետերը, որտեղ ունենալու ենք մեծ ավտոկայանատեղիներ, մարդիկ թողնելու են իրենց անձնական մեքենաներն ու շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ավտոբուսը մի գիծ վերցնում է ու միայն հանրային տրանսպորտն է կարողանում ուղևորվել այդ գծով, մարդիկ էլ բողոքում են, իրենց մոտ հարց է առաջանում, թե ինչու իրենց ավտոմեքենաներով գնալու դեպքում իրավիճակը գնալով վատանում է: Դա շատ բնական հարց է, բայց նաև ունի բնական պատասխան, մեր փողոցները հնարավորություն չունեն ավելի լայնանալու:

Այնուամենայնիվ, Երևան քաղաքի՝ մանավանդ Փոքր կենտրոնի փողոցները ավելի լայնանալու տեղ չունեն, և եթե մենք ամիս առ ամիս ուղևորահոսքի մեջ ավելի շատ մարդատար մեքենաներ ենք ունենում, առաջին ու միակ բանը, որ մենք պետք է անենք, դա հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում առանձնացված գծեր տալն է, որպեսզի հանրային տրանսպորտով ուղղությունները դառնան էլ ավելի արագ ու հարմար:    Այլ լուծումներ Երևան քաղաքում հնարավոր չէ, միակ լուծումը հանրային տրանսպորտի ավելի լավ աշխատելն է ու մարդատար մեքենաների գերծանրաբեռնված տեղեր քիչ մտնելը»,- նշել է Ավինյանը:

  • Կիսվել: