չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Քաղաքական պայքարը ասֆալտի վրա հանգիստ, սպիտակ ձեռնոցներով քայլելը չի. Միքահել Մելքումյանը

Քաղաքական պայքարը ասֆալտի վրա հանգիստ, սպիտակ ձեռնոցներով քայլելը չի. Միքահել Մելքումյանը

Ժողովուրդն արդեն դուրս է եկել էյֆորիկ վիճակից, իսկ 2018-ի դեկտեմբերի ընտրությունները տեղի են ունեցել էյֆորիկ վիճակում:Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Հարցին, թե որքան շանս ունի ԲՀԿ-ն հաջողություն գրանցելու իշխանափոխության հասնելու իր օրակարգով, Մելքումյանն արձագանքեց.

«Ինչքան որ կլինի շանսը, կյանքը կթելադրի: Կյանքը արագ փոխվում է, մենք կտեսնենք, թե ինչ է լինում: Մենք չպետք է լռենք, չասենք, որ խնդիրներ կան, որ ժողովրդի վիճակը վատանում է, համավարակի հետ կապված պետք է ավելի արդյունավետ պայքար մղվի: Հո չենք ծափ տալու, ասենք, ինչքան ամեն ինչ լավ է:

Ժողովուրդն արդեն դուրս է եկել էյֆորիկ վիճակից, իսկ 2018-ի դեկտեմբերի ընտրությունները տեղի են ունեցել էյֆորիկ վիճակում: Մույնը եղել է 1990 թվականին: Հիմա այդ էյֆորիկ վիճակը հիմնականում դուրս է եկել, եւ մեր հաջողության շանսը կյանքն է ցույղց տալիս: Այսօր ոչ ոք չի ասում՝ ես ունեմ այսքան տոկոս շանս: Կյանքը ցույց կտա, թե այս պայքարը ոնց է գնում»:

ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ քաղաքական պայքարը ասֆալտի վրա հանգիստ, սպիտակ ձեռնոցներով քայլելը չի. «Կան դժվարություններ, կան խնդիրներ: Իհարկե, իշխանությունը միշտ փորձում է պահել իշխանությունը: Բոլոր տեղերում էլ լինում է կոշտ պայքար: Որոշ փուլերում կարող են այդ հարաբերությունները սրվել, որոշ դեպքերում թուլանա, կարեւորը, որ ժողովրդի վիճակը լավանա, պետությունն ուժեղ լինի»:

  • Կիսվել: