երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է՝ կկարողանան հետ վերադառնալ Հայաստան, վճարել 5-ից 5,5 միլիոն դրամ․ Հայրապետյան

Քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է՝ կկարողանան հետ վերադառնալ Հայաստան, վճարել 5-ից 5,5 միլիոն դրամ․ Հայրապետյան

Մենք պետք է հնարավորինս օգտագործենք այն ռեսուրսը, որ ունենք Սփյուռքում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ ներկայացրած նախագիծը նպատակ ունի փոփոխություններ կատարել զինվորական ծառայության կարգում և չծառայած քաղաքացիներին հնարավորություն տալ որոշ պայմանների դեպքում գալ Հայաստան, գումար վճարել: 

«Այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է՝ կկարողանան հետ վերադառնալ Հայաստան, վճարել 2 տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձ ու հավելավճարներ, որը մեր նախնական տվյալներով կազմելու է նախնական հաշվարկներով ՝ 5-ից 5,5 միլիոն դրամ, որովհետև փաստորեն նրանց բացակայության պայմաններում առաջնագծում, որ իրենք պետք է կանգնած լինեին, որևէ անձ պետք է կանգնի և պաշտպանիի հայրենիքի սահմանները, և ըստ էության ոչ թե հիմքում դրված է ֆինանսական բաղադրիչը, այլ պատասխանատվությունը, որ ունեն պետության առջև։ Հետևաբար սահմանվել է այն դրույթը, որը չի ենթադրում ֆիքսված գումար»,- ասաց Մխիթարյանը։

  • Կիսվել: