ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Քաղաքացին վերցրել է նույնականացման կտրոնն ու փախել, դիմել են իրավապահներին. հանձնաժողովի նախագահ

Քաղաքացին վերցրել է նույնականացման կտրոնն ու փախել, դիմել են իրավապահներին. հանձնաժողովի նախագահ

Գյումրու ընտրական տեղամասերից մեկում քաղաքացին նույնականացվել է, այնուհետ՝ կտրոնը վերցրել ու դիմել փախուստի:

31/70 տեղամասի հանձնաժողովի նախագահ Ալլա Գևորգյանը միջադեպի կապակցությամբ լրագրողներին մանրամասնել է, որ կատարվածի մասին տեղյակ են պահել ոստիկանությանը:

Ըստ Գևորգյանի՝ անձը նույնականացվել է, ճմրթել, գետնին շպրտել ծրարը, այնուհետ վերցրել թերթիկն ու դիմել փախուստի:

Հանձնաժողովի նախագահը նաև վստահեցրել է, որ ընտրատեղամասում կուտակումներ չկան, պարզապես մարդկանց հոսքը մեծ է, իսկ ներդում խնդիրներ առաջանում են վստահված անձանց միջև:

  • Կիսվել: