հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պուտինը Միշելին տեղեկացրել է այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվում են  նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ

Պուտինը Միշելին տեղեկացրել է այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվում են  նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Քննարկվել է իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Շառլ Միշելի խնդրանքով Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ՛՛:

Նշվում է նաև, որ հեռախոսազրույցի մասին իր թվիթերյան էջում գրառում է արել Շառլ Միշելը, որն անդրադարձել է ԼՂ խնդրին և նշել, որ ՛՛անհրաժեշտ է կառուցել վստահություն և սկսել երկխոսություն՛՛:

 

  • Կիսվել: