կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փոխվարչապետն ու ԱՊՀ վիճակագրական կոմիտեի նախագահը կարևորել են երկկողմ ձևաչափում վիճակագրության ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը

Փոխվարչապետն ու ԱՊՀ վիճակագրական կոմիտեի նախագահը կարևորել են երկկողմ ձևաչափում վիճակագրության ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Կոնստանտին Լայկամին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և Ռուսաստանի Դաշնության պետական վիճակագրության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Գալկինը:

Կառավարությունից հայտնում են, որ փոխվարչապետը ողջունել է հյուրերին՝ կարևորելով վիճակագրության դերը երկրի կայուն զարգացման, ինչպես նաև առանցքային բարեփոխումների իրականացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է ինչպես ԱՊՀ շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափում վիճակագրության ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը, նաև տվյալ ոլորտում նորարարությունների ներդրման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել թվային փոխակերպման օրակարգի և վիճակագրական տվյալների հավաքման և մշակման մեթոդաբանության ներդաշնակեցման հարցերի շուրջ:

 

 

 

  • Կիսվել: