երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Պողպատե» մանդատն աշխատում է միայն Սյունիքի համայնքապետների նկատմամբ․ Աննա Գրիգորյան

«Պողպատե» մանդատն աշխատում է միայն Սյունիքի համայնքապետների նկատմամբ․ Աննա Գրիգորյան

Երբ օկուպացված է Արցախի մի մասը, թշնամի երկրի ղեկավարը խոսում է նաև ՀՀ օկուպացիայի մասին, ի պատասխպան՝ «պողպատե» մանդատը աշխատում է բացառապես ՀՀ-ի և, այս դեպքում, Սյունիքի համայնքապետների նկատմամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«ԿԸՀ-ն իր համաձայնությունն է տվել, որ Գորիսի համայնքապետին ազատեն անձեռնմխելիությունից, և նա առաջիկայում կկալանավորվի, նույնը վերաբերելու է Սիսիանի համայնքապետին։

Սա պետք ընկալել նախևառաջ որպես անձնական վրեժխնդրություն, համայնքապետներն ամբողջ պատերազմի ժամանակ եղել են առաջնագծում, ավելին՝ 2019-ին Գորիսը ճանաչվել է լավագույն համայնք, իսկ Գորիսի ղեկավարն այսօր ձերբակալվում է։ Երբ վարչապետը Սյունիքում ասել էր՝ կազմակերպենք Սյունիքի ինքնապաշտպանությունը, բոլոր համայնքապետները մեկտեղվել էին և գնացել էին պաշտպանելու Սյունիքի անվտանգությունը։ Եվ այս քաղաքական հետապնդումները կայանում են այդ մարդկանց նկատմամբ»,-ասաց նա։

Հաջորդիվ, ըստ Գրիգորյանի, Սյունիքի համայնքապետների նկատմամբ հետապնդումները պետք է դիտարկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարությունների լույսի ներքո, երբ վերջինս ասում է, թե «Զանգեզուրը պատմական ադրբեջանական հող է»։

 

  • Կիսվել: