ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
«Փնտրեք այլ աշխատանք»․ Վլադիմիր Զելենսկին Վրաստանից հետ է կանչել դեսպանին

«Փնտրեք այլ աշխատանք»․ Վլադիմիր Զելենսկին Վրաստանից հետ է կանչել դեսպանին

Վլադիմիր Զելենսկին Վրաստանից հետ է կանչել դեսպանին։ Այս մասին հայտնում է «Sputnik Грузия»-ն։

Պատճառը դիվանագետի անբավարար արդյունավետ աշխատանքն է, քանի որ Թբիլիսին չի միացել Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցներին, ասել է Ուկրաինայի նախագահը։

«Կան նրանք, ովքեր վատնում են իրենց ժամանակը և աշխատում են միայն իրենց պաշտոնում մնալու համար: Ամենայն հարգանքով, եթե զենք չլինի, պատժամիջոցներ չեն լինի, ռուսական բիզնեսի համար սահմանափակումներ չեն լինի. խնդրում եմ այլ աշխատանք փնտրեք»,- ասել է նա։

  • Կիսվել: