ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պետք է ըմբռնում, և հուշագրի ստորագրումը հենց դրա վկայությունը պետք է լինի․ Իմքայլական պատգամավորը՝ արտահերթ ընտրությունների մասին

Պետք է ըմբռնում, և հուշագրի ստորագրումը հենց դրա վկայությունը պետք է լինի․ Իմքայլական պատգամավորը՝ արտահերթ ընտրությունների մասին

Խորհրդարանական ճեպազրուցի ընթացքում իմքայլական պատգամավոր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է  արտահերթ ընտրություն անցկացնելու հարցին։

«Խնդիրն այն չէ, որ իշխանությունը կասկածում է, թե կարող է երկու անգամ վարչապետ չընտրվել և ստեղծվել մի իրավիճակ, որն ըստ Սահմանադրության նշանակում է, որ պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Խոսքը հետևյալի մասին է՝ մենք ունենք խնդիր և այդ խնդրի լուծման մեր տեսլականն ենք առաջարկում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

Ըստ նրա՝ որպեսզի խնդիրը հանգուցալուծվի, պետք է ըմբռնում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հանգուցալուծելու են խնդիրը։ «Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան  խմբակցությունները, լինելով խորհրդարանական ուժեր, ներկայացնում են մեր հանրության որոշ հատվածի։ Հետևաբար, ինքնանպատակ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը չէ, որ լուծելու է խնդիրը։ Պետք է ըմբռնում, և հուշագրի ստորագրումը հենց դրա վկայությունը պետք է լինի։ Հուշագրի անհրաժեշտությունն այն է, որ պետք է լինի ըմբռնում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են այդ թվում՝ ընդդիմության մեր գործընկերների համար ընդունելի ձևաչափը խնդրի հանգուցալուծման»,- հավելեց նա։

իմքայլական պատգամավորը տարակուսում է, թեընդդիմադիր խմբակցությունների դիրքորոշումն անհասկանալի է, քանի որ ավելի քան երկու տարի նրանք բողոքում են, որ իրենց կարծիքը հաշվի չի առնվում, և խորհրդարանական մեծամասնությունը միանձնյա որոշումներ է կայացնում։ «Հիմա ասում ենք՝ չենք ուզում միանձնյա կայացնենք, ուզում ենք համատեղ կայացնել այդ որոշումը և հասկանալ որն է այս իրավիճակում խնդրի լուծումը։ Մարդիկ հրաժարվում են մասնակեցել այդ համաձայնության ձեռք բերմանը։ Երեկ որոշակի դատողություններ արեց վարչապետը, ասաց՝ եթե արտահերթ ընտրություններին կողմ չեք, դա նշանակում է, որ դրա վերաբերյալ՝ որպես խնդրի լուծման, համաձայնություն չունեք։ Եվ ըստ էության հաստատում եք, որ այսօրվա իշխանությունը լեգիտիմ է։ Եթե դուք վիճարկում եք լեգիտիմությունը, դա ստուգելու մեկ մեխանիզմ կա, այլ մեխանիզմ, քան ընտրությունները, գոյություն չունի»,- նշեց «Իմ քայլի» պատգամավորը։

  • Կիսվել: