շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
2017 թվականին սահմանված մեթոդական ցուցումները փոփոխության էական կարիք ունեն․ ԿԳՄՍ փոխնախարար

2017 թվականին սահմանված մեթոդական ցուցումները փոփոխության էական կարիք ունեն․ ԿԳՄՍ փոխնախարար

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը 2017 թվականին սահմանված մեթոդական ցուցումները փոփոխության ենթարկելու առաջարկությամբ է հանդես եկել։ Նա, մասնավորապես, գրել է․

«Հարգելի մանկավարժներ, վերլուծելով տարեվերջյան գնահատումների անառողջ իրավիճակը, կարծում եմ, որ դեռ 2017 թվականին սահմանված մեթոդական ցուցումները փոփոխության էական կարիք ունեն, մասնավորապես.

- պետք է վերանայել թեմատիկ աշխատանքից բացակայության դեպքում մեկ միավոր նշանակելու, մեղմ ասած, անհասկանալի մոտեցումը,

- պետք է հրաժարվել կիսամյակային գրավոր աշխատանքների մոտեցումից՝ սովորողի կիսամյակը նշանակելով ամբողջ ընթացքում ստացած գնահատականների միջինով,

- եթե սովորողը բացակայում է և չի գրել թեմատիկ աշխատանքը, ապա գրելու պարագայում գնահատականը պետք է ամրագրել հենց աշխատանքը գրելու օրը, ոչ թե վերադառնալով թեմատիկ աշխատանքի սահմանված օրվան։

Խնդրում եմ նշել՝ ինչ այլ փոփոխությունների կարիք եք տեսնում, ինչպես նաև ձեր դիրքորոշումն արտահայտել այս հնարավոր փոփոխությունների մասով»։

  • Կիսվել: