կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պետք է Նիկոլին հեռացնել, որ Երևանը Էրիվան չդառնա․ Անդրանիկ Թևանյան

Պետք է Նիկոլին հեռացնել, որ Երևանը Էրիվան չդառնա․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, իրենց քաղաքական օրակարգն են ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներին։

«Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել օտարերկրյա լրատվամիջոցին ու ասել՝ Ադրբեջանն արցախահայերին անվտանգության որեւէ երաշխիք չի տալիս, բայց մենք ամեն դեպքում Արցախը ճանաչել ենք Ադրբեջանի կազմում։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական տգիտության արձանագրում, եթե ոչ դավաճանություն, որովհետեւ ՀՀ Սահմանադրությունն արգելում է Նիկոլ Փաշինյանին նման որոշում կայացնելու»,- շենգավիթցիներին ասել քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է բոլոր հարցերում՝ արագաչափերից սկսած, վերջացրած հոսանքի, գազի, ջրի սակագներով, իսկ «նրա գլխավոր խաբեությունը կապված է մեր երկրի անվտանգության հետ»։

«Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ անգամ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ չի կարողանում ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։ Նիկոլ Փաշինյանը Ալիևից է կադաստրի թուղթ ուզում»,- նշել է դաշինքի առաջնորդը։

«Պետք է Նիկոլին հեռացնել, որ Երևանը Էրիվան չդառնա»,- ընդգծել է նա։

  • Կիսվել: