Պետք է գիտակցենք, որ Հակակոռուպցիոն դատարանը ձևավորվել է 2018-ի իրադարձություններից հետո․ Վարդևանյան
Պետք է գիտակցենք, որ Հակակոռուպցիոն դատարանը ձևավորվել է 2018 թվականի իրադարձություններից հետո: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա խոսել է նաև Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մասին՝ ասելով, որ գործի մեջ վաղեմության ժամկետի խնդիր կա։
«Ոնց կարող է 2018 թվականին բացահայտված մի իրավիճակ քննարկվի 2026 թվականին այնպես, որ կալանքի տանեն մարդկանց։ Երբ մենք նայենք նախորդիվ հնչած քաղաքական հայտարարությունները, ապա տեսնում ենք, այստեղ քաղաքական բաղադրիչը այնքան ակնհայտ է, որ նույնիսկ քաղաքական իշխանության ներկայացուցիչներն են խոստովանում դա, ինչը մտահոգիչ է»,-նշել է Վարդևանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.



