չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պետք չէ սև ու սպիտակ գնահատականներ տալ. Մհեր Գիրգորյանը՝ ԵՄ դիտորդների մասին

Պետք չէ սև ու սպիտակ գնահատականներ տալ. Մհեր Գիրգորյանը՝ ԵՄ դիտորդների մասին

Այս կամ այն գործընկերոջ գործողություններին կամ աջակցության որակին սև ու սպիտակ գնահատականներ տալ պետք չէ։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարությունն արեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով ԵՄ դիտորդների գործունեության արդյունավետությանը վերաբերող մասին հարցին։

«Կրակոցները որևէ բացատրություն չունեն, բայց մենք պետք է խորը վերլուծենք և հասկանանք, թե ինչ դերակատարների, ինչ գործողությունների պակաս կա»,– ասաց նա։

Գրիգորյանի խոսքով` պետք է հասկանալ, թե ինչ հավելյալ երաշխիքներ կան կիրառելու, որպեսզի սահմանին բացառվեն միջադեպերը։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:

  • Կիսվել: