Պետք չէ մութ սենյակում սև կատու որոնել, հատկապես, երբ այդ սենյակում կատու չկա
Սրբազան պայքարի` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Մեծ հավաքը մտորելու և որոշումներ ընդունելու ծավալուն նյութ է տվել մեր հանրությանը: Հոկտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքով տրվելու է Սրբազան պայքարի հաղթանակի և հույսի փուլի մեկնարկը: Այդ առիթով կարևոր գործ ունենք անելու, և հորդորում ենք բոլորին իրենց քայլերն ուղղել երկրում սահմանադրական կարգի վերականգնմանն ու նվաստացուցիչ այս շրջափալից դուրս գալուն, հայտարարում են Սրբազան պայքար տելեգրամ ալիքից։
«Պետք չէ մութ սենյակում սև կատու որոնել, հատկապես, երբ այդ սենյակում կատու չկա:
Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների հարցումներին, թե արդյոք ճի՞շտ են «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունները, որ Մայր Տաճարի վերաօծման միջոցառումները խախտել են Բագրատ Սրբազանի ծրագրերը և/կամ որ համալիրի հավաքից հետո նախատեսվում էր շրջապատել ՍԴ շենքը, հայտնում ենք, որ բոլոր այդ լուրերը կեղծ են ու մտացածին:
Իրականությանը չեն համապատասխանում նաև թերթի այսօրվա հրապարակման մեջ նշված մի շարք այլ պնդումները: ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներին հորդորում ենք զերծ մնալ չճշտված կամ կեղծ լուրեր տարածելուց»: