Պետական կառավարման համակարգում բանիմաց կադրերի ներգրավումը շատ կարևոր է. Հակոբ Արշակյան
Պետական կառավարման համակարգում բանիմաց կադրերի ներգրավումը շատ կարևոր է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱԺ աշխատակազմի, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI), ԱՄՆ ՄԶԾ (USAID) և ծրագրի իրականացմանն իրենց նպաստը բերած այլ գործընկերներին՝ «Խորհրդարանական պրակտիկա և ֆելոուշիփ» ծրագրի իրագործման համար։
Հուսամ, որ ծրագրի շրջանավարտները կշարունակեն իրենց ջանքերը ներդնել ի նպաստ Հայաստանի պետական կառվարման համակարգի զարգացման», - նշել է Արշակյանը: