շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սա «չափազանց թշնամական» է Ռուսաստանի նկատմամբ. Պուտինն առաջիկայում չի նախատեսում Հայաստան այցելել. Պեսկովը՝ Հռոմի ստատուստը վավերացնելու որոշման մասին

Սա «չափազանց թշնամական» է Ռուսաստանի նկատմամբ. Պուտինն առաջիկայում չի նախատեսում Հայաստան այցելել. Պեսկովը՝ Հռոմի ստատուստը վավերացնելու որոշման մասին

Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հայաստանը լավ գիտի, որ մենք (Հռոմի ստատուտի) մասնակից չենք, և Հայաստանը քաջատեղյակ է (Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու հրաման տալու) ուղեղում դժվար տեղավորվող որոշման մասին, որը կայացվել է այս կանոնադրության հիման վրա։ Մենք գիտենք, որ Երևանում սա շատ լավ գիտեն։ Սա այն չէ, ինչ մենք ողջունում ենք: Իհարկե, Հայաստանն ինքնիշխան պետություն է և մենք հույս ունենք, որ նման որոշումները բացասական անդրադարձ չեն ունենա երկկողմ հարաբերություններին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ խոսելով Հայաստանի համապատասխան քայլերի մասին։

Պեսկովի խոսքով՝ նման որոշումը «չափազանց թշնամական» է Ռուսաստանի նկատմամբ։ Նա նաև հայտարարել է, որ ծանոթ չէ Հռոմի ստատուտի իրավական լուծման Հայաստանի առաջարկած համաձայնագրի մանրամասներին։ Պեսկովը հավելել է, որ Պուտինն առաջիկայում չի նախատեսում Հայաստան այցելել։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միաձայն ընդունվել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին նախագիծը, այն ներառվել է ԱԺ քառօրյայի օրակարգ: Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: