Պատրիկ Ֆիորին France 3-ի եթերում «Քեզ համար Հայաստան» երգի կատարման ժամանակ չի կարողացել զսպել արցունքները
Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» (“Pour toi Arménie”) երգը՝ ֆրանսիական «Cap Coeur» մանկական երգչախմբի կատարմամբ, հնչել է France 3 հեռուստատեսության եթերում։
Հեռուստահաղորդման հյուրերի թվում էր նաև ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին։ Լսելով երեխաների կատարումը՝ Ֆիորին չի կարողացել զսպել արցունքները, իսկ կատարման ավարտին բարձրացել է բեմ և շնորհակալություն հայտնել։