շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պատրաստվում ենք Ռուսաստանի հետ էլ ավելի խորացնել ռազմական համագործակցությունը․ Էդուարդ Աղաջանյան

Պատրաստվում ենք Ռուսաստանի հետ էլ ավելի խորացնել ռազմական համագործակցությունը․ Էդուարդ Աղաջանյան

Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունը և դրա ուղղությունները, բալանսավորումը պայմանավորում է միայն և միայն Հայաստանի շահերով։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ընդգծեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Լրագրողների հարցին ի պատասխան՝ Աղաջանյանն անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերություններին և կարևորեց Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը։

«Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, մասնավորապես, պատերազմից հետո ՀՀ անվտանգային ճարտարապետության հարցում և գործում Ռուսաստանն ունի առանցքային կարևորություն։ Այստեղ մենք պատրաստվում ենք շարունակել մեր գործընկերների հետ համագործակցությունը և էլ ավելի խորացնել մասնավորապես ռազմական համագործակցությունը: Եվ սա միանաշանակորեն բխում է Հայաստանի շահերից»,- ասաց Աղաջանյանը։

  • Կիսվել: