երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
«Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ

«Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ

«Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնել է դաշինքի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

Նշենք, որ  «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նույնպես հայտնել էր, որ իրենց դաշինքը ևս դիմելու է Սահմանադրական դատարան։

«ՍԴ-ում 3 որոշում կարող է ընդունվել՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչել, արդյունքներն անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների 2-րդ փուլ, արդյունքներն անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման նոր կարգ»,-նշել էր նա:

Հունիսի 20-ին Հայաստանում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նիկոլ Փաշինյանը գլխավորած ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը: «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, և խորհրդարանում կլինի իրավունքի ուժով:

 

 
 
 

  • Կիսվել: