հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պատգամավորը Քոչարյանի ելույթին հետևել է մարզպետի աշխատասենյակից. իրավիճակը Գորիսում. «Հրապարակ»

Պատգամավորը Քոչարյանի ելույթին հետևել է մարզպետի աշխատասենյակից. իրավիճակը Գորիսում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԵԿՄ Գորիսի գրասենյակը դարձել է «Քաղպայմանագրի» նստավայրը։ Երեկ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը Ռոբերտ Քոչարյանի ելույթին հետեւում էր հենց այդ գրասենյակի պատշգամբից, որը Սուրիկ Խաչատրյանի նախկին աշխատասենյակն է եղել, հետագայում զբաղեցրել է այսօրվա մարզպետ, նախկինում ԵԿՄ Սյունիքի կառույցի ղեկավար Մելիքսեթ Պողոսյանը։

Երեկ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Սյունիքում նաեւ գործի է դրվել վարչական ողջ ռեսուրսը՝ մարզպետարանից պետական բոլոր հիմնարկներին, այդ թվում՝ բժշկական հիմնարկների, դպրոցների տնօրեններին սպառնացել են, որ իրենց աշխատողները դուրս չգան հրապարակ, չգնան Քոչարյանի հետ հանդիպման, այլապես «քաղաքական վենդետա» է լինելու»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: