շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Պատգամավորները շուրջ 400 միլիարդ դրամի առաջարկ են ներկայացրել Բյուջե 2020-ի համար

Պատգամավորները շուրջ 400 միլիարդ դրամի առաջարկ են ներկայացրել Բյուջե 2020-ի համար

Խորհրդարանը վերսկսել է 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Սա վերջնական փուլն է, որից հետո կկայանա նախագծի քվեարկությունը:


Նախագիծը ներկայացնելիս Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր ելույթում ասաց, որ պատգամավորների առաջարկությունների մեծ մասին կառավարչությունը բացասական եզրակացություն է տվել: Այսպես, ըստ նախարարի, կառավարությունը ստացել է 160 առաջարկություն, որոնք գումարային առումով 368 միլիարդ դրամ ավելացնելու ծախս էին ենթադրում: Կառավարությունը չի գտել լուծումներ, թե ծախսի ավելացումն ինչի հաշվին է արվելու:


«Ըստ էության առաջարկների վերաբերյալ մոտեցումը եղել է այն, որ փորձենք ունենալ համակարգված մոտեցում` հատվածական նախաձեռնությունների քննարկման փոխարեն: Ձևավորվել է այն մոտեցումը, որ արդյունավետության հասնելու միակ ճանապարհը ծրագրային բյուջետավորման լիարժեք կիրառումն է»,- ասաց ֆինանսների նախարարը:


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե կա արդյոք վիճակագրություն` խմբակցություններից յուրաքանչյուրի առաջարկները որքան լրացուցիչ ծախս էին ենթադրում բյուջեի համար: Ատոմ Ջանջուղազյանն ի պատասխան խոսեց թվերով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկները կազմել են 264,4 միլիարդ դրամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկները` 94,9 միլիարդ դրամ, «Իմ քայլի» ծախսերը` 8,4 միլիարդ դրամ:

  • Կիսվել: