ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պատգամավորները դեռ տեղավորվում են․ «Իրավունք»

Պատգամավորները դեռ տեղավորվում են․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է` մի շարք փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի դեռեւս 2021 թվականի մի շարք որոշումներում: Արդյունքում պատգամավորները վերստին տեղավորվել են միջխորհրդարանական տարբեր բարեկամական խմբերում: Ընդ որում` եթե ընդդիմության դեպքում՝ փոփոխությունները հիմնականում պայմանավորված են որոշ պատգամավորների մանդատներ վայր դնելով, ապա ՔՊ-ում ամեն ինչ շատ խառն է: Շատ դեպքերում, ուղղակի, մի ՔՊ-ական պատգամավոր փոխարինվել է մեկ այլ ՔՊ-ական պատգամավորով այս կամ այն երկրի բարեկամական խմբում:

Տպավորություն է, որ իշխանական պատգամավորներն իրենց դրել են Կոլումբոսի տեղը եւ որոշել օրենսդիրի մանդատի հաշվին շուրջ երկրյա ճանապարհորդություն անցկացնել` հասցնելով լինել հնարավոր բոլոր երկրներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: