ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
ԱԺ օրակարգ կբերվի բնակավայրերի մուտքերի մոտ ՀՀ դրոշի պարտադիր տեղադրման մասին օրենսդրական նախաձեռնություն

ԱԺ օրակարգ կբերվի բնակավայրերի մուտքերի մոտ ՀՀ դրոշի պարտադիր տեղադրման մասին օրենսդրական նախաձեռնություն

Ազգային ժողովի օրակարգ կբերվի օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ պարտադիր տեղադրել Հայաստանի Հանրապետության դրոշը։ Այս մասին տեսանյութում հայտնել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ գաղափարին եկել են քարոզարշավի ընթացքում բազմաթիվ բնակավայրեր այցելելուց հետո։

«Այս քարոզարշավի ընթացքում այցելելով բազմաթիվ բնակավայրեր՝ այդ մտքին ենք եկել ես և իմ գործընկերները։ Բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ պարտադիր կերպով պետք է տեղադրված լինի նվազագույնը 1։2 մետր չափով Հայաստանի Հանրապետության դրոշ»,- նշել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահը հավելել է, որ նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողովի օրակարգ և կքվեարկվի։

 

 

  • Կիսվել: