հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պատերազմը ցույց տվեց, որ միակ պետությունը ՌԴ-ն է, որն առաջին օրվանից մեր կողքին էր. Ծառուկյան

Պատերազմը ցույց տվեց, որ միակ պետությունը ՌԴ-ն է, որն առաջին օրվանից մեր կողքին էր. Ծառուկյան

Առաջինը անհրաժեշտ է կարգավորել անվտանգության խնդիրը, իսկ անվտանգությունն ապահովելու համար պետք է Ռուսաստանի հետ կապն ավելի ու ավելի ամրապնդել։ Այս մասին այսօր Աբովյան քաղաքում ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության քարոզարշավի ժամանակ ասաց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Պատերազմը ցույց տվեց, որ միակ պետությունը Ռուսաստանն է, որն առաջին օրվանից մեր կողքին էր։ Դրանից հետո պետք է զարգացնել տնտեսությունը, օգտագործել մեր սեփական ռեսուրսները։ Այնքան գործարարներ պետք է բացվեն, այնքան աշխատեղեր լինեն, որ մարդիկ դրսից գան այստեղ՛՛։

Ծառուկյանն ասաց, որ ուսանողների մասին բոլորն ասում են, որ նրանք մեր երկրի ապագան են, սակայն նրանց համար որևէ քայլ չի արվում. ՛՛Ուսանողը դուրս է մնում համալսարանից վարձը չվճարելու պատճառով։ Ցավալի է, ամոթ է։ Ամբողջ աշխարհի համալսարաններում, երբ ուսանողն ընդունվում է համալսարան, համալսարանն իր հետ պայմանագիր է կապում, վճարը տալիս է առանց տոկոսի, ավարտելուց հետո համալսարանը պարտավորություն է վերցնում իր վրա, որ ուսանողին տեղավորի աշխատանքի։ Ուսանողն աշխատում է, իր պարտքը տալիս է համալսարանին և պիտանի մարդ է դառնում հայրենիքին՛՛:

Խոսելով թոշակների մասին՝ նա ասաց. ՛՛Մեր ծրագիրն է, որ թոշակները տարեկան 10 % բարձրացվեն՛՛։

 

  • Կիսվել: