շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պատերազմից հետո իշխանությունը յոթ ամիս լռել է. Մակունցը նշեց պատճառները

Պատերազմից հետո իշխանությունը յոթ ամիս լռել է. Մակունցը նշեց պատճառները

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ համերաշխության և համախմբման համատեքստում արած շեշտադրումներին:

«Հենց համերաշխության և համախմբման համատեքստում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաձեռնումը հենց իշխանության կողմից»,- ասաց Մակունցը: Նա նշեց, թե պատերազմից հետո իշխանությունը յոթ ամիս լռել է: «Ոչ թե այն պատճառով, որ ցավով կիսվելու անհրաժեշտություն չկար, այլ, ի տարբերություն շատերի, մտորելու, հասկանալու, վերլուծելու և առաջիկա քայլերը մշակելու անհրաժեշտություն կար»,- ասաց նա:

Մակունցի խոսքով՝ վերջին յոթ ամսում այնպիսի մթնոլորտ է գեներացվում, որ դրանց չանդրադառնալն անհնար է: «Սադիզմի յուրահատուկ դրսևորում է զոհերի թիվն ավելացնելը: Սադիզմի յուրահատուկ դրսևորում է զինվորների աճյունների մասին խոսել այնպիսի ձևակերպումներով, որ ուղղակի անհասկանալի է, և րոպե անգամ չմտածել՝ հարազատներն ինչ են զգում այն պահին, երբ իրենք քաղաքական նպատակներով անում են որոշ արտահայտություններ»,- ասաց Մակունցը:

  • Կիսվել: