կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պատերազմի օրերին ԱԻՆ-ը ստանձնել է նաև հումանիտար օգնության կազմակերպումը․ Փոխնախարար

Պատերազմի օրերին ԱԻՆ-ը ստանձնել է նաև հումանիտար օգնության կազմակերպումը․ Փոխնախարար

Սեպտեմբերի 27-ից սկսած՝ ԱԻՆ-ը հիմնական գործառույթներից բացի ստանձնել է նաև հումանիտար օգնության կազմակերպումը՝ նշեց նախարարի տեղակալը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԻ փոխնախարար  Արմեն Փամբուխչյանը՝ ներկայացնելով  պատերազմի ընթացքում ԱԻՆ-ի կատարած աշխատանքները:

Փոխնախարարի հավաստամամբ՝ հավաքագրված ամբողջ օգնությունը պահեստավորվել, սորտավորվել է և ուղարկվել Արցախ, ինչպես նաև՝ Երևան և մարզեր, այն արցախցի հայրենակիցներին, որոնք ժամանակավորապես տեղափոխվել էին Հայաստան և իրենց ժամանակավոր կեցության վայրն այստեղ էր։

Փամբուխչյանն ասաց նաև, որ կատարվել են նաև վիրավորվում ստացած զինծառայողների տեղափոխում, ցուցաբերվել է առաջին բուժօգնություն․

«Ունեցել ենք  դաշտային հոսպիտալ: Այդ գործառույթը նույնպես իրականացրել ենք: Ինչպես նաև այդ օրերին մենք իրականացնում էինք մեր զոհված զինծառայողնների դիակների դուրսբերումն ու տեղափոխումը համապատասխան վայրեր»։

  • Կիսվել: