շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Փաստաթուղթը ստորագրում ենք, ու հաշված օրերի ընթացքում Փաշինյանն այլևս իշխանության չի լինի. Վարդան Ղուկասյան

Փաստաթուղթը ստորագրում ենք, ու հաշված օրերի ընթացքում Փաշինյանն այլևս իշխանության չի լինի. Վարդան Ղուկասյան

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի արձագանքին իր առաջարկին՝  ասելով. «Ես վստահ եմ, որ ինձ ուզում եք «գցեք»: 

«Հայկ Մարության, դեմդ ո՞վ ա։ Լրագրո՞ղ, ինժենե՞ր, մանկավա՞րժ, թե՞ «քուչի լավ տղա»։ Դեմդ Վարդան Ղուկասյանն ա, ռազմական ոստիկանության պատմության մեջ լավագույն օպերատիվ աշխատող։ Հիմա դու ուզում ես ինձ ո՞ւմ տեղը դնես՝ Հենզել ու Գրետելի՞։ Փաստաթու՛ղթ։ Միմիայն փաստաթուղթ։ Նստում ենք և ստորագրում», - ասել է Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ փաստաթուղթ ստորագրելուց հետո Հայկ Մարությանը կդառնա քաղաքապետ, կզբաղվի քաղաքով, «իսկ ինձ ճանապարհ կտաս, որ գամ, մաքրեմ»։

«Կարող ես չմասնակցել իշխանափոխությանը։ Վերահսկողությունը՝ ինձ, քաղաքապետն էլ, փոխքաղաքապետն էլ՝ ձեզ» - ասել է Ղուկասյանը։

Նա առաջարկել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին և Հայկ Մարությանին զանգահարել իրեն, կազմակերպել ուղիղ եթերում փաստաթղթի ստորագրում։

«Փաստաթուղթ ենք ստորագրում, մայրաքաղաքը վերցնում ենք ու հաշված օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանն այլեւս իշխանության չի լինի: Եկեք օնլայն նստենք, խոսենք, ու թող ժողովուրդը տեսնի՝ իր կողմից ընտրվածները ում լարի վրա են խաղում»,- ասել է նա:

Նշենք, որ «Հանրային ձայն» կուսակցությունը երեկ՝ սեպտեմբերի 17-ին, կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով ստացել է 7 մանդատ: Քաղաքապետ ընտրելու համար պետք է 33 մանդատ, սակայն ընտրություններին մասնակցած եւ ընտրական շեմը հաղթահարած ոչ մի քաղաքական ուժ այդքան մանդատ չունի:

  • Կիսվել: