երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Փաստ». Կառավարության կազմում լուրջ փոփոխություններ կլինեն. որոշ նախարարներ պաշտոնին հրաժեշտ կտան

«Փաստ». Կառավարության կազմում լուրջ փոփոխություններ կլինեն. որոշ նախարարներ պաշտոնին հրաժեշտ կտան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատությունների մեծ մասը կապված է նրա կողմից իրականացված կադրային անհաջող քաղաքականության hետ։ Անընդհատ շեշտվում է, որ Փաշինյանի նշանակած նախարարներից ու մարզպետներից շատերն իր համար ավելորդ գլխացավանքի պատճառ են, եւ որ բոլորի փոխարեն աշխատում է Փաշինյանն ինքը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում կառավարության կազմում լուրջ փոփոխություններ են սպասվում, որոնք վերաբերում են կոնկրետ մի քանի առանցքային նախարարների։ Կառավարական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան 2-3 նախարարներ: Ի դեպ, ուշագրավ է, որ կոնկրետ այս փոփոխությունների առումով նշյալ 2-3-ի մեջ չեն նշվում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անունները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: