Փաշինյանը տիկնոջ հետ կմեկնի Չինաստան
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը աշխատանքային այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Ն.Փաշինյանը կմասնակցի ՇՀԿ գագանթաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի և փոխնախագահ Հան Ճենի հետ։
Այցի շրջանակում Ն.Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պետությունների գործընկերների հետ։


