երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Փաշինյանը կարծում է` պետք է մոռանալ հայ ժողովրդի հերոսական պայքարի մասին. Զատուլին

Փաշինյանը կարծում է` պետք է մոռանալ հայ ժողովրդի հերոսական պայքարի մասին. Զատուլին

Փաշինյանը վերանայում է ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունները, այլև ամբողջ հայկական էությունը։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նրա պնդմամբ՝ ՀՀ վարչապետը կարծում է, որ պետք է մոռանալ հայ ժողովրդի հերոսական պայքարի, Հայոց ցեղասպանության զոհերի մասին։

«Նա ցանկանում է համոզել հայերին, որ նույնիսկ Հայաստանի եկեղեցին, որը պետականության բացակայության պայմաններում պահել և պահպանել է հայ ժողովրդին, Բյուզանդական կայսրության ժամանակներից օտար գործակալ է եղել», - ասել է պատգամավորը։

  • Կիսվել: