կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փաշինյանը հանդիպել է թիմակիցներին. ինչ հարցեր են քննարկել

Փաշինյանը հանդիպել է թիմակիցներին. ինչ հարցեր են քննարկել

Armlur.am տեղեկությունների համաձայն՝ կիրակի օրը խորհրդարանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ շատ հանգիստ հանդիպում է ընթացել, պատգամավորները փորձել են Փաշինյանից պարզել, թե ինչպես է պատկերացնում իրենց հետագա աշխատանքները:

Իմքայլականները հարցեր են ուղղել վարչապետին գերիների հետ կապված, դատական համակարգի` իրենց «չենթարկվելու» վերաբերյալ, ինչպես պետք է անել այդ համակարգում իրավիճակը փոխելու համար:

Ըստ մեր տեղեկությունների՝ գլխավոր թեման եղել է ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, դրանց անցկացումը և որ ամենակարևորն է, որ քաղաքական ուժերի հետ: Փաշինյանն ասել է, որ առաջիկայում հանդիպմումներ, քննարկումներ կլինեն, ըստ որի՝ ամեն հարց կորոշվի: Իմքայլականները պետք է այս ընթացքում կենտրոնանան ընտրական օրենսգրքի փոփոխությունների վրա:

  • Կիսվել: