շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փաշինյանը և ՌԴ փոխվարչապետը քննարկել են կոմունիկացիոն ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին վերաբերող հարցեր

Փաշինյանը և ՌԴ փոխվարչապետը քննարկել են կոմունիկացիոն ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը, տարածաշրջանային կոմունիկացիոն ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին եւ այս ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր։

Առանձնակի ընդգծվել է հումանիտար պայմանավորվածությունների կատարման կարեւորությունն ու տարածաշրջանում կայունության ամրապնդման անհրաժեշտությունը։

Մտքեր են փոխանակվել նաեւ հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։

  • Կիսվել: